· Դասական
30 տարի անց «Ճպուռն ու մրջյունը» բալետը կրկին մեծ բեմում է
Ա․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի է ունեցել «Ճպուռն ու մրջյունը» բալետի առաջնախաղը, որին ներկա են եղել նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը: Այն իրականցվել է Օպերային թատրոնի և Երևանի պարարվեստի պետական քոլեջի համագործակցությամբ։
Ներկայացման մեջ ընդգրկված է պարարվեստի քոլեջի ավելի քան 70 սան: Այն բեմադրվել է 2 պարային ուղղությամբ՝ ժամանակակից պար (մրջյուններ) և բալետ (ճպուռներ, բզեզներ, անտառի բնակիչներ):
«Ճպուռն ու մրջյունը» 2 գործողությամբ բալետը Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի 2025 թվականի առաջին առաջնախաղն է։ Ստեփան Լուսիկյանի երաժշտությամբ այս բալետը բեմադրվել է դեռևս 90-ական թվականներին՝ անվանի բալետմայստեր Մաքսիմ Մարտիրոսյանի կողմից: 30 տարի անց մաեստրո Դուրգարյանի նախաձեռնությամբ այն նորից բեմ է վերադարձել՝ արդեն նոր շնչով:
Ներկայացման երաժշտական ղեկավարն ու և դիրիժորն է՝ Կարեն Դուրգարյանը (ՀՀ վաստակավոր արտիստ), դիրիժորներ՝ Աթանես Առաքելյան, Ռաֆֆի Միքայէլեան, բեմադրող բալետմայստեր և լիբրետոյի հեղինակ՝ Դավիթ Գալստյան, բեմադրող նկարիչ՝ Ավետիս Բարսեղյան (ՀՀ վաստակավոր արտիստ), զգեստների նկարիչ՝ Ռուբինէ Հովհաննիսյան, լուսային ձևավորումը՝ Եվգենի Գանզբուրգի, 3D անիմացիան՝ Վահան Հովհաննիսյանի: