Անցնել բովանդակությանը

· Դասական

Արթուր Աքշելյանը դարձել է Բազելի կոմպոզիտորական հեղինակավոր մրցույթի դափնեկիր

Արթուր Աքշելյանը դարձել է Բազելի կոմպոզիտորական հեղինակավոր մրցույթի դափնեկիր
Կոմպոզիտոր, Երևանի Կոմիտասի անվան պետական Կոնսերվատորիայի դասախոս, Ասոնանս անսամբլի դիրիժոր Արթուր Աքշելյանը  շվեյցարական Բազելում անցկացվող հեղինակավոր կոմպոզիտորական երրորդ միջազգային մրցույթին նվաճել է երկրորդ հորիզոնականը։ 

Մրցույթի կազմկոմիտեն ստացել էր 355 ստեղծագործության հայտ, որից հեղինակավոր ժյուրին՝ շվեյցարացի կոմպոզիտոր Միքայել Ժարելի գլխավորությամբ ընտրել էր լավագույն 12-ը, այդ թվում՝ Ա․ Աքշելյանի «Երեք պիես նվագախմբի համար»։ Հայ կոմպոզիտորի ստեղծագործությունը կկատարի մրցույթի երեք պաշտոնական նվագախմբերից մեկը՝ Բազելի սիմֆոնիկ նվագախումբը՝ դիրիժոր Ֆրանչեսկ Պրատի ղեկավարությամբ։ 

Մրցույթում առաջին տեղը զբաղեցրել է չինացի Յիքինգ Ժուն, երրորդ հորիզոնականը՝ իսպանացի Միգել Մորատեն։ 

Արթուր Աքշելյանի
Տրիոն և ..Sinuous.. ստեղծագործությունը կարելի է ձեռք բերել Armenian National Music-ի կայքից։


Արթուր Աքշելյանը դարձել է Բազելի կոմպոզիտորական հեղինակավոր մրցույթի դափնեկիր · Armenian National Music