Անցնել բովանդակությանը

· Դասական

«Հին ու նոր Հայաստան». Բացառիկ համերգ 9 տարվա ընդմիջումից հետո

«Հին ու նոր Հայաստան». Բացառիկ համերգ 9 տարվա ընդմիջումից հետո
Armenian National Music-ը և "Art of Duo"-ն ներկայացնում են բացառիկ նախագիծ։ 9 տարվա ընդմիջումից հետո Բելգիայում գործող "Art of Duo"-ն հանդես կգա հայրենիքում, որի շրջանակներում կկայանա «Հին ու նոր Հայաստան» ձայնասկավառակի շնորհանդեսը։   

Համերգ-շնորհանդեսը տեղի կունենա հուլիսի 19-ին, ժամը 19։30-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան դահլիճում։ Դուետի կազմում են ջութակահար Հրայր Կարապետյանը և դաշնակահարուհի Հասմիկ Մանուկյանը։ Համերգը նվիրված է կոմպոզիտոր և դաշնակահար Սուրեն Զաքարյանի հիշատակին։ Ծրագրում կհնչեն Կոմիտասի, Ա․ Խաչատրյանի, Ա․ Բաբաջանյանի, Է․ Բաղդասարյանի, Տ․ Մանսուրյանի, Հ․ Դելլալյանի, Վ․ Շարաֆյանի և Ս․ Զաքարյանի ստեղծագործություններից։ 

Համերգից ստացված ողջ հասույթը կտրամադրվի «Կարապետյան եղբայրներ հիմնադրամ»-ին՝ տաղանդավոր երիտասարդ երաժիշտներին աջակցելու նպատակով։   

Տոմսերը կարող եք ձեռք բերել առցանց՝ wylling.com կայքում հետևյալ հղումով https://bit.ly/3xlMkE1կամ Կամերային երաժշտության տան տոմսարկղից։ 
«Հին ու նոր Հայաստան». Բացառիկ համերգ 9 տարվա ընդմիջումից հետո · Armenian National Music