· Դասական
Կորոնավիրուսի պայմաններում թատերահամերգային գործունեության իրականացման կանոնները
Կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված երկրում համաճարակային
իրավիճակից ելնելով՝ ներկա փուլում թատերահամերգային և մշակութային ոլորտում
գործուննեությունն իրականացվում է ստորև ներկայացված կանոնների պահպանմամբ:
Միջոցառումների կազմակերպումը.
1) Թատերահամերգային միջոցառումները, կինոցուցադրությունները և այլ հանդիսադիր ներկայացումները կազմակերպվում են բացառապես բացօթյա տարածքներում:
2) Անհրաժեշտ է հնարավորինս ապահովել միջոցառմանն ընդառաջ տոմսերի ամրագրում և վաճառք՝ հեռավար կամ առցանց պատվիրման միջոցով:
3) Տոմսարկղերի մոտ անհրաժեշտ է բացառել կուտակումները՝ հստակ գծանշումներով կամ այլ եղանակներով կառավարելով հերթը և ապահովելով մարդկանց միջև առնվազն 1.5 մետր հեռավորություն:
4) Միջոցառման վայրի մուտքի մոտ ապահովվում են գծանշումներ՝ 1.5 մետր սոցիալական հեռավորությամբ: Ապահովվում է 1-ական մուտք և 1-ական հսկիչ յուրաքանչյուր 30 հանդիսատեսի համար:
5) Միջոցառման ժամանակ ապահովվում է բեմահարթակից մինչև հանդիսատես առնվազն 6 մետր սոցիալական հեռավորություն։
6) Սրահում ապահովվում է նստատեղերի միջև առնվազն 1.5 մետր սոցիալական հեռավորություն:
Հանդիսատեսի համար կանոններ.
1) Արգելվում է միջոցառմանը հանդիսատեսի մուտքը առանց դիմակի: Միջոցառման ամբողջ ընթացքում դիմակի կրումը պարտադիր է՝ հիմք ընդունելով սույն որոշման հավելված N 22- ը։
2) Նախքան միջոցառման սկիզբը մուտքի մոտ հսկիչի կողմից կատարվում է հանդիսատեսի ջերմաչափումը հեռավար ջերմաչափով: Անհրաժեշտ է բացառել սուր շնչառական վարակների ախտանշաններով (ջերմություն, հազ, հարբուխ, դժվարաշնչություն) անձանց մուտքը միջոցառման համար նախատեսված տարածք:
Լուսանկարը՝ Քենեթ Քերնիի