· Դասական
Չորս հայ երաժիշտ դարձել է «Պուտրա» միջազգային մրցույթի մրցանակակիր
«Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագրի անդամները (գեղարվեստական ղեկավար՝ Արմեն Բաբախանյան) «Պուտրա» դաշնակահարների միջազգային առցանց մրցույթում ցուցաբերել են փայլուն արդյունքներ: Արթուր Գրիգորյան և Արմեն Պուչինյան դուետը «Դաշնամուրային դուետ» անվանակարգում արժանացել է 1-ին մրցանակին, Էլեն Խաչիկյանը (դաշնամուր) «Intermediate» անվանակարգում՝ 2-րդ մրցանակին, Վարդան Գյոդակյանը (դաշնամուր) «Artist» անվանակարգում՝ 3-րդ մրցանակին: Նանե Խալաթյանն էլ (դաշնամուր) «Young artist» անվանակարգում արժանացել է 2-րդ մրցանակին:
Դուետը 2021 թ. աշնանը Մալայզիայի մայրաքաղաք Կուալա Լումպուրում կմասնակցի մրցույթի հաղթողների Գալա համերգին:
Մրցույթի հանձնաժողովի կազմում ընդգրկված էին անվանի երաժիշտներ՝ Յեն Գոհը (Մալայզիա), Արմեն Բաբախանյանը (Հայաստան), Ադամ Ջորջին (Հունգարիա), Լյու Դուկ Անը (Վիետնամ), Ջուլիան Ջակոբսոնը (Մեծ Բրիտանիա) և Լու Ֆանգ Չիաթը (Մալայզիա): Մրցույթն անցկացվել է 7 անվանակարգերում, որին մասնակցել են 29 երկրների 243 երիտասարդ երաժիշտներ: