Անցնել բովանդակությանը

· Դասական

Մարկ Կոպեյ և ՀԱՖՆ․ համերգ՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա կապակցությամբ

Մարկ Կոպեյ և ՀԱՖՆ․ համերգ՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա կապակցությամբ
Մարտի 18-ին, ժամը` 19:00-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբը կներկայացնի համերգ՝ նվիրված Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան։

«Հայաստանը և Ֆրանսիան կապված են բազմադարյա պատմական կապով, հատկապես ամուր են մեր մշակութային կապերը. Մենք միշտ հատուկ վերաբերմունք ենք ունեցել Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան նվիրված միջոցառումներին, որը հայ-ֆրանսիական արդյունավետ համագործակցության լավագույն հարթակներից է հանդիսանում: Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբը հետևողականորեն մասնակից է եղել Ֆրանկոֆոնիայի օրվան և այս տարին նույնպես բացառություն չէ»,-նշված է հաղորդագրության մեջ:

Նվագախմբի հրավերով Հայաստանում առաջին անգամ հանդես կգա անվանի ֆրանսիացի թավջութակահար Մարկ Քոփեյը: Նա մեր օրերի առաջատար թավջութակահարներից է, ում բարձր են գնահատել և իրենց հովանու ներքո առել Մստիսլավ Ռոստրոպովիչը և Լորդ Եհուդի Մենուհինը: Քոփեյը Լայպցիգի Բախի անվան հեղինակավոր մրցույթի Առաջին և Հատուկ մրցանակակիր է (1988թ.): Թավջութակահարը կներկայացնի իր գործիքի համար գրված ամենագեղեցիկ ստեղծագործություններից մեկը՝ Էլգարի Թավջութակի կոնցերտը, կհնչեն նաև ֆրանսիացի կոմպոզիտոր Պոլ Դյուկայի «Հրաշագործի աշակերտը» սիմֆոնիկ սկերցն և Չայկովսկու «Ֆրանչեսկա դա Ռիմինի» սիմֆոնիկ պոեմը: Համերգի դիրիժորն է Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը: