· Դասական
Հայ օպերային երգչուհին Լիբանանի Golden Voices մրցույթի հաղթող է ճանաչվել
Լիբանանաբնակ օպերային երգչուհի Կլարա Ալիխանյան-Ադամյանը Բեյրութում կայացած “Golden Voices Lebanon”
երաժշտական
մրցույթում նվաճել
է
հաղթողի
տիտղոսը: Երգչուհին
ծնվել
է
Գյումրիում, գերազանցությամբ
ավարտել
է
Երևանի
Կոմիտասի
անվան
պետական
կոնսերվատորիայի
դասական
վոկալի
բաժինը
(Կարինե Մկրտչյանի դասարան):
2015 թ-ից ապրում է Բեյրութում և ակտիվ երաժշտական գործունեություն է ծավալում հայ
համայնքում:
“Golden Voices”-ը ֆրանսիական միջազգային նախագիծ է, որն առաջին անգամ էր անցկացվում Լիբանանում: Նախագծին մասնակցում էին տարբեր տարիքային խմբերի շուրջ 200 երգիչներ: «Մրցույթին մասնակցող միակ օպերային երգչուհին էի: Ինքս իմ ուժերի վրա վստահ էի, բայց արդյունքն անսպասելի էր: Չէի սպասում, որ Լիբանանում, որտեղ հիմնականում արաբական երաժշտություն են լսում, կհաղթի օպերան»,-ANM-ի թղթակցի հետ զրույցում նշեց երգչուհին:
Մրցույթն անցկացվել է երկու փուլով: Յուրաքանչյուր մասնակից ներկայացրել է մեկ երգ: Կլարա Ալիխանյան-Ադամյանը մրցույթի միակ հայ մասնակիցն էր: Մեր հայրենակցուհին կատարել է Քրիստոֆ Վիլիբալդ Գլյուկի “J'ai perdu mon Eurydice” արիան «Օրփեոս և Էվրիդիկե» օպերայից:
«Հպարտ եմ, որ լիբանանյան բեմից հայկական ազգանուն հնչեց: Ամենաշատը ուրախ եմ հենց դրա համար: Աշխարհի որ ծայրում էլ լինեմ, որտեղ էլ բեմ բարձրանամ, փառքի համար բեմական կեղծանուններ չեմ վերցնի, հայկական ազգանունս չեմ փոխի»,-եզրափակում է երգչուհին: