· Դասական
Համերգներ՝ նվիրված Լևոն Չաուշյանի հիշատակին
Երևանում կանցկացվեն կամերային երաժշտության համերգներ՝ նվիրված կոմպոզիտոր, մանկավարժ, երաժշտա-հասարակական գործիչ Լևոն Չաուշյանի հիշատակին։
Առաջին համերգը կկայանա կամերային երաժշտության տան դահլիճում՝ նոյեմբերի19-ին։ Համերգին ելույթ կունենան Կոմիտասի անվան ազգային լարային քառյակը, Արամ Խաչատրյանի անվան դաշնամուրային տրիոն և ՀՀ վաստակավոր արտիստ, դաշնակահար Հայկ Մելիքյանը:
Երկրորդ համերգը տեղի կունենա նոյեմբերի 22-ին՝ Արամ Խաչատրյան համերգասրահում։ Լևոն Չաուշյանի դուստրը՝ դաշնակահար Անահիտ Չաուշյանը կներկայացնի ոչ միայն հոր, այլև Կոմիտասի, Գեղունի Չթչյանի, Գայանե Չեբոտարյանի, Վաչե Շարաֆյանի ստեղծագործությունները։