· Դասական
Համերգ-ցուցահանդես՝ նվիրված Արամ Խաչատրյանի զարմիկներին
Դեկտեմբերի 2-ին, ժամը՝ 16:00-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում կկայանա համերգ-ցուցահանդես՝ նվիրված Արամ Խաչատրյանի զարմիկների` ճանաչված երաժիշտներ Կարեն Խաչատրյանի 100֊ամյա և Էմին Խաչատրյանի 90֊ամյա հոբելյաններին։
Համերգի ընթացքում կկատարվեն Կարեն Խաչատրյանի ստեղծագործությունները։ Միջոցառմանը ելույթ կունենան Սոնա Բարսեղյանը (դաշնամուր), Կարեն Շահգալդյանը (ջութակ), Մաքսիմ Նովիկովը (ալտ), Էլեն Սահակյանը (դաշնամուր)։ Համերգը վարում է` Օլյա Նուրիջանյանը: Ըստ կազմակերպիչների՝ այն անցկացվելու է հակահամաճարակային կանոնների խիստ պահպանմամբ: