· Դասական
Մոցարտի «Ռեքվիեմ»-ը հնչեց ի հիշատակ Հայոց ցեղասպանության անմեղ նահատակների
Ապրիլի 23-ի կեսգիշերին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը հնչեց Մոցարտի «Ռեքվիեմ»-ը՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության անմեղ նահատակների հիշատակի։ Ոգեկոչման համերգին ելույթ ունեցան Հայաստանի պետական կամերային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյան) և «Հովեր» պետական կամերային երգչախումբը (խմբավար՝ Սոնա Հովհաննիսյան)։ Դիրիժոր` Ալեքսանդր Իրադյան, մենակատարներ` ՀՀ վաստակավոր արտիստ, սոպրանո Իրինա Զաքյան, մեցցո-սոպրանո Սոֆիա Թումանյան, ՀՀ վաստակավոր արտիստ, տենոր Հովհաննես Այվազյան, բաս Ֆերդինանդ Մուրադյան։
«Ինձ համար չափազանց սպասված էր Հայաստանում այս համերգն ունենալը: Ցանկանում էի խորհրդանշական օրը հենց Մոցարտի «Ռեքվիեմ»-ի միջոցով ևս մեկ անգամ «ասել», որ ցավի հետ առաջ մղվելու հնարավորությունն ու կամքը միշտ պիտի շարժիչ ուժը լինի ... Հույս ունեմ՝ ստացվեց: Անհամբեր եմ հայրենի հանդիսատեսի հետ այլ փորձառություն ևս անցնել և հուսամ՝ հանդիպելու առիթը շատ չի ուշանա»,-նշեl 1 դիրիժոր Ալեքսանդր Իրադյանը:
Համերգը նախաձեռնել էր Կամերային երաժշտության ազգային կենտրոնը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։ Նախագծի ղեկավարը և պրոդյուսերն Անուշ Քոչարյանն էր, նախագծի ղեկավարը՝ Ֆելիքս Բաբուրյանը։