Մարտի 24-ին՝ ժամը 19:00-ին, «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա ջութակահար Լեոն Կորմանի՝ «Խորվաթական ակնթարթ» խորագիրը կրող համերգային երեկոն: Միջոցառմանը կհնչեն Յ. Ս. Բախի, Բ. Վլահեքի, Ֆելիքս Մենդելսոնի, Հ. Վենյավսկիի, Ա. Զիլոտիի, Յ. Հայդնի, Ս. Ֆրանկի, Ս. Ռախմանինովի ստեղծագործությունները: Բազմաթիվ միջազգային մրցույթների մրցանակակիր Լեոն Կորմանը ծնվել է 2002 թ. Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում:Ավարտել է Խորվաթիայի Պավաո Մարկովակի անվան երաժշտական դպրոցը՝ պրոֆեսոր Դավոր Ֆիլիպսի ջութակի դասարանում և պրոֆեսոր Տոմիսլավ Մարգտայի դաշնամուրի դասարանում:Ներկայումս սովորում է Զլատկո Բալոկովիչի անվան երաժշտական ավագ դպրոցի երրորդ դասարանում: Նվագակցող՝ Հասմիկ Տեր-Անտոնյան (դաշնամուր), dասախոսներ՝ Աննա Մարգարյան և Նենադ Կաչար: