· Դասական
«Սիրային օպերային արիաներ և ռոմանսներ» խորագրով համերգ՝ Լոնդոնում
Լոնդոնի «Քլինգեն» երգչախումբը և մշակութային ասոցիացիան Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպանության և Սբ. Քաթբերթ եկեղեցու հետ համատեղ ներկայացրելին «Love Opera Arias & Romances» համերգը:
Միջոցառումը տեղի է ունեցել Լոնդոնի Թգավորական Քենսինգթոնի Սբ Քաթբերթ եկեղեցում` մարտի 18-ին:
Հայ և եվրոպացի կոմպոզիտորների գլուխգործոցները կատարեցին միջազգային ճանաչում ունեցող երաժիշտներ, սոպրանո Շողիկ Թորոսյանը, որն առաջին անգամ Լոնդոն էր եկել հատուկ այս միջոցառման համար, տենոր և դիրիժոր Սիփան Օլահ , դաշնակահարուհի Մարիա Պալազյանը, Քլինգեն լարային քառյակը՝ Պաուլա Իզաբելլա Գորբաոովա (ջութակ), Պոլինա Շարաֆյան (ջութակ), Էլիզաբեթ Տոբալդ (ալտ), Էրլենդ Վեսթբի (թավջութակ)։
Համերգը սկսվել է Սուրբ Քաթբերթ եկեղեցու հոգևորական Փոլ Բեգոթի բացման խոսքով:
Համերգին հնչել են Գեղունի Չթչյանի «Աղավնիներ» և «Հայրենիք», Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերայից «Ասում են ուռին», «Բարձր սարեր» և «Անուշ և Սարո դուետ» արիաները,Լ. Արդիտիի «Il Bacio» («Համբույր») վալսը և Ջուլիետի արիան «Je veux vivre» Շ.Գունոյի «Ռոմեո և Ջուլիետ» օպերայից, «Միայն քոնն է իմ սիրտը» արիան Ֆ.Լեհարի «Das Land des Lächelns» օպերետից և այլ ստեղծագործություններ։
Միջոցառման ընթքցքում տեղի ունեցավ Արա Գևորգյանի «Երևան 2800» ստեղծագործության՝ Մարիա Պալազյանի` սոլո դաշնամուրի և լարային քառյակի համար մշակած ստեղծագործության պրեմիերան։
Բոլոր վոկալ երաժշտության պարտիտուրները այս անսամբլի համար փոխադրել էին Սիփան Օլահի կողմից:
Երեկոյին ներկա էին հատուկ հյուրեր 6 դեսպանատներից, հայ և անգլիկան եկեղեցիների հոգևորականներ, բրիտանական խորհրդարանի անդամներ, բրիտանական, հայկական և միջազգային մշակութային միությունների և համայնքների ղեկավարներ և ներկայացուցիչներ: