· Ջազ
Գարի Քյոսայանի «Գարնանային ջազ երեկո» խորագիրը կրող համերգը Երևանում
Մարտի 14-ին ժամը 20։00-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա անվանի կոմպոզիտոր և ջազմեն Գարի Քյոսայանի «Գարնանային ջազ երեկո» խորագիրը կրող համերգը։
Գարի Քյոսայանը երկար տարիներ ապրելով և ստեղծագործելով ԱՄՆ-ում, համագործակցել է հանրահայտ ջազ երաժիշտների հետ և իր նախաձեռնությամբ շուրջ երեք տասնյակ երաժիշտ է հյուրընկալվել Երևանում ու հանդես եկել բազմաթիվ համերգային ծրագրերով:

Համերգի հատուկ հյուրն է ամերիկացի հայտնի երգիչ, կիթառահար Դարիլ Դարդենը։ Նա հանդես է եկել այնպիսի աշխարհահռչակ աստղերի հետ, ինչպիսիք են՝ Բի Բի Քինգը, Սթիվի Ուանդերը, Ալբերտ Քինգը, Բոբի ՄաքՖերինը և այլք։
Հրավիրյալ արտիստից բացի նույն բեմում կլինեն նաև հայազգի երգչուհիներ Ալլա Սահակյանը, Սոնա Ումրոյանը, Կարինա Իգնատյանը , ինչպես նաև ֆլեյտահարուհի Նելլի Մանուկյանը։
«Գարնանային ջազ երեկոներ» խորագիրը կրող համերգաշարով Գարի Քյոսայան ջազ քառյակը ելույթներ կունենա Դիլիջանում և Էջմիածնում, ինչն էլ կնպաստի մարզերում երաժշտական կյանքի ակտիվացմանը: