Կվերսկսվեն նվագախմբերի և երգչախմբերի փորձերը - Armenian National Music (anmmedia.am)
Կվերսկսվեն նվագախմբերի և երգչախմբերի փորձերը

Հրապարակվել է՝ Մյս 15 2020, 14:40

Հեղինակ՝ ANM Media
Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ ՀՀ ողջ տարածքում շարունակվում են տարբեր ոլորտների գործունեության տեսակների նկատմամբ կիրառվող ժամանակավոր սահմանափակումները։ ՀՀ պարետի նոր որոշմամբ՝ որոշակի բացառություններ կարվեն երաժշտական կոլեկտիվների համար։

Մասնավորապես՝ կատարողական արվեստի բնագավառում կթույլատրվի գործունեություն՝  բացառապես  փորձերի  մասով,  առավելագույնը  10  հոգու  մասնակցությամբ՝  թատերախմբերի,  նվագախմբերի  և  երգչախմբերի  դեպքում,  առավելագույնը  7  հոգու  մասնակցությամբ՝ պարային խմբերի դեպքում։