· Ժողովրդական
«Մեղեդի» խորագրով գարնանային համերգ՝ նվիրված կանանց տոներին
Մարտի 31-ին Ա. Սպենդիարյանի տուն-թանգարանում անցկացվել է «Մեղեդի» խորագրով գարնանային համերգ՝ նվիրված կանանց տոներին, հայտնում է թանգարանի հանրային կապերի բաժինը։
Համերգի մասնակիցներն էին Երևանի Ա. Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական քոլեջի ժողովրդական նվագարանների, երգեցողության և դասական վոկալ բաժնի ուսանողները:
Մասնակիցներին ողջունել է տուն-թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանը՝ կարևորելով երիտասարդ երաժիշտների կապը թանգարանի հետ. հայ մեծ դասականի հյուրընկալ հարկի ներքո, անմիջական ու ջերմ մթնոլորտում նոր սերունդներին տրվում է ինքնադրսևորման յուրօրինակ հարթակ:
Ծրագրում տեղ էին գտել հայ կոմպոզիտորների, ինչպես նաև ժողովրդական և աշուղական երաժշտարվեստի գողտրիկ նմուշներ: Դրանցից յուրաքանչյուրը հնչեց իբրև ինքնատիպ ձոն գեղեցկությանը՝ ոգեշնչված գեղեցիկ սեռի անսահման հմայքով: Երաժշտական հանդիպումը նշանավորվեց Ալեքսանդր Սպենդիարյանի «Մեղեդի» ստեղծագործությամբ՝ գլխավորելով գարնանաշունչ մեղեդիների շղթան: