Անցնել բովանդակությանը

· Դասական

Բացվել է «Սերգեյ Ռախմանինով. ես ռուս կոմպոզիտոր եմ…» ցուցադրությունը

Բացվել է «Սերգեյ Ռախմանինով. ես ռուս կոմպոզիտոր եմ…» ցուցադրությունը
Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում բացվել է «Սերգեյ Ռախմանինով. ես ռուս կոմպոզիտոր եմ…» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը՝ նվիրված մեծանուն կոմպոզիտորի ծննդյան 150-ամյակին։

Ցուցահանդեսը կազմակերպել է Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը՝ Ռուսաստանի երաժշտության ազգային թանգարանի համագործակցությամբ:

Ցուցադրությունը ներկայացնում է Սերգեյ Ռախմանինովին՝ որպես կոմպոզիտոր, դաշնակահար և դիրիժոր։ Կցուցադրվեն արխիվային հազվագյուտ փաստաթղթեր և լուսանկարներ, կոմպոզիտորի ընտանիքի ծագումնաբանական ծառը և ստեղծագործությունների ձեռագրերը: QR կոդերի միջոցով այցելուներին հնարավորություն կընձեռվի ունկնդրելու Սերգեյ Ռախմանինովի ամենահայտնի ստեղծագործությունների արխիվային ձայնագրությունները՝ հեղինակի և նշանավոր երաժիշտների կատարմամբ։

Մայիսի 3-ին «Ս. Ռախմանինով-150» հոբելյանական միջոցառումների շրջանակում ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտում անցկացվեց «Ռախմանինով. ռուս կոմպոզիտոր կամ աշխարհի քաղաքացի» խորագրով կլոր սեղան-քննարկումը: Կմասնակցեն Ռուսաստանի երաժշտության թանգարանի գլխավոր տնօրեն Մ. Բրիզգալովը, ԳԱԱ արվեստի ինստիտուտի տնօրեն Ա. Ասատրյանը, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն Ա. Գրիգորյանը, առաջատար գիտաշխատողներ։

Ս. Ռախմանինովին նվիրված հանդիսությունները Երևանում անցկացվում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի և ՌԴ մշակույթի նախարարությունների աջակցությամբ:
Միջոցառումներին աջակցում են նաև Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը և ԳԱԱ արվեստի ինստիտուտը:

Բացվել է «Սերգեյ Ռախմանինով. ես ռուս կոմպոզիտոր եմ…» ցուցադրությունը · Armenian National Music