Անցնել բովանդակությանը

· Դասական

Հայտնի երաժիշտները կնշեն Բրամսի 190-ամյակը

Հայտնի երաժիշտները կնշեն Բրամսի 190-ամյակը
Նոյեմբերի 17-ին, ժամը 19:30-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կկայանա համերգ՝ նվիրված Յոհաննես Բրամսի 190-ամյակին։ Համերգին ելույթ կունենան անվանի և սիրված հայ երաժիշտներ Անուշ Նիկողոսյանը (ջութակ) և Հայկ Մելիքյանը (դաշնամուր)։ Սա այս տարվա նրանց վերջին համատեղ ելույթն է Երևանում։

Համերգը կազմակերպել են Հայաստանում Գերմանիայի Դաշնության դեսպանությունը և Կամերային երաժշտության ազգային կենտրոնը։

Ծրագրում կհնչեն Բրամսի կամերային գոհարներն ու Վոլֆգանգ Րիմի Klavierstück 6 ստեղծագործությունը։