· Դասական
Fête de la Musique-ը նույնպես կնշվի առցանց հարթակում
Հունիսի 21-ին ժամը 18։00-ին առցանց հարթակում կանցկացվի Երաժշտության տոնը։ Միջոցառման շրջանակներում Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսանողներ Տիգրան և Մարիամ Պետրոսյանները (դաշնամուր), Հեղինե Խաչատրյանը (սոպրանո) և Experimental Duo-ն կկատարեն Մորիս Ռավելի, Ժյուլ Մասնեի, Շառլ Ազնավուրի և Զազի գործերը։
1982 թ.-ին ստեղծված «Fête de la Musique»-ը ամենամյա փառատոն է, որն ամբողջ աշխարհում անց է կացվում յուրաքանչյուր տարի նույն օրը՝ հունիսի 21-ին։ Արդեն 13-րդ տարին անընդմեջ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության նախաձեռնությամբ այս տոնը նշվում է նաև Հայաստանում:
Այս տարի կորոնավիրուսի համավարակի ֆոնին Երաժշտության տոնը ներկայանում է առցանց հարթակներում: Համերգը կհեռարձակվի մի շարք առցանց հարթակներում, այդ թվում՝ Armenian National Music-ի ֆեյսբուքյան էջում: