Անցնել բովանդակությանը

· Վերլուծություն

Շառլ Ազնավուրի մասին պատմող առաջին ֆիլմը էկրան կբարձրանա 2024-ին

Շառլ Ազնավուրի մասին պատմող առաջին ֆիլմը էկրան կբարձրանա 2024-ին
2024 թվականին մեծ էկրաններին կբարձրանա Շառլ Ազնավուրի մասին պատմող առաջին գեղարվեստական ֆիլմը՝ «Պարոն Ազնավուրը», հայտնում է Ազնավուր հիմնադրամը։ Ֆիլմում մեծ շանսոնյեին կմարմնավորի ֆրանսիացի հայտնի դերասան Թահար Ռահիմը։ Ֆիլմի մասին այլ մանրամասներ առայժմ չեն հայտնվում։  

Ռահիմը լայն ճանաչում է ձեռք բերել 2009-ին, երբ նրա գլխավոր դերակատարմամբ «Մարգարե» ֆիլմը հաղթել է Կաննի կինոփառատոնի գլխավոր մրցանակը, նոմինացվել Օսկարի: Ռահիմն ինքն այդ դերի համար ստացել է «Սեզար» մրցանակ՝ որպես լավագույն դերասան, նոմինացվել է «Ոսկե գլոբուսի» և Բրիտանական կինոակադեմիայի (BAFTA) մրցանակի։