· Դասական
Կայացել է «Հովեր» պետական կամերային երգչախմբի համերգը
Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի է ունեցել «Հովեր» պետական կամերային երգչախմբի համերգը՝ «Արևմտաեվրոպական կոմպոզիտորների խմբերգային ստեղծագործություններ» խորագրով։
Համերգին ներկա էր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։ Համերգն իր ներկայությամբ պատվել է նաև մեծանուն կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը։
Ծրագրում ընդգրկված էին մի շարք ստեղծագործությունների առաջին կատարումներ. կոնցերտմայստեր՝ Տիգրան Մեսրոպյան, երգչախմբավար՝ Սոնա Հովհաննիսյան։
Համերգին հնչել են․ Յոհան Սեբաստիան Բախ՝ Խորալ No. 22` «Չարչարանքներ ըստ Հովհաննու» օրատորիայից, Անտոն Բրուքներ՝ «Ave Maria», Հուգո Վոլֆ՝ «Վերջին խնդրանքը», «Հրաժարում», Ռիխարդ Վագներ՝ «Ջերմոցում» - փոխադրումը՝ Կ. Գոթվալդի, Յոհաննես Բրամս՝ Գերմանական «Ռեքվիեմ», մաս 4-րդ, Վոլֆգանգ Ռիմ․ Մոտետներ՝ «Մթնել է», «Տխուր ես, հոգիս», «Նրանք մթնեցրին աչքերս», Քերոլայն Շոու՝ «Ձեռքերին», 3-րդ մաս, Դարիուս Միյո՝ «Բաբելոն», Միխայել Օստրժիգա՝ «Աստված օգնական մեզ», Ֆելիքս Մենդելսոն՝ Սաղմոս No. 43 «Դատիր ինձ, Աստված», Յաակո Մյանտյույարվի. Սաղմոս No. 43 «Դատիր ինձ, Աստված»։