· Դասական
«Թանգարանների գիշեր - 2022»․ Armenian National Music-ի ընտրությունը
2022 թ․ մայիսի 21-ին անցկացվում է «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառումը, որն ամբողջ աշխարհում իր շուրջ է համախմբում միլիոնավոր մարդկանց։ Ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս Հայաստանի թանգարանները հանրությանը կներկայանան մշտական և ժամանակավոր ցուցադրություններով, կրթական, մշակութային միջոցառումներով ու դասախոսություններով։ Armenian National Music-ն առանձնացրել է երաժշտական ամենաառանձնահատուկ միջոցառումները, որոնք անցկացվելու են համաեվրոպական միջոցառման ժամանակ։
«Արտեմի Այվազյան-120»
Այս տարի լրանում է անվանի կոմպոզիտոր Արտեմի Այվազյանի ծննդյան 120-ամյակը։ Այս կապակցությամբ Գրականության և արվեստի թանգարանում կբացվի ցուցահանդես՝ նվիրված կոմպոզիտորի կյանքին ու գործունեությանը, ինչպես նաև կկայանա համերգ՝ սիրված կոմպոզիտորի ստեղծագործությունների կատարումներով։
«21-րդ դարի Գայանեն»
Այս տարի լրանում է նաև Արամ Խաչատրյանի հռչակավոր «Գայանե» բալետի 80-ամյակը։ Հոբելյանը նշելու կապակցությամբ կոմպոզիտորի տուն-թանգարանը «Տերյան» մշակութային կենտրոնի հետ միասին պատրաստել է նորաձևության ցուցադրություն։
«Հովել»․ նոր երաժշտություն, նոր ձևաչափ
Կոմիտասի թանգարան-ինստիտուտում կներկայացվի «Հովել» երաժշտական նախագիծը։ Կատարվող ստեղծագործություները գրված են Ներսես Շնորհալու «Հավատով խոստովանիմ» աղոթագրքի հիման վրա, հեղինակներն են Էլեն Յոլչյանը և Էդգար Ենգիբարյանը։ Կատարողներ․ սոպրանո՝ Հասմիկ Բաղդասարյան-Դոլուխանյան, ֆլեյտա՝ Նարեկ Ավագյան, գալարափող՝ Արթուր Հովհաննիսյան, դուդուկ՝ Արտակ Ասատրյան, ալտ՝ Արուսյակ Շահազիզյան, կիթառ՝ Հենրիկ Մելիքյան, թավջութակ՝ Թերեզա Սարգսյան, դաշնամուր՝ Էլեն Յոլչյան։
«Մի քանի երաժշտական ակնթարթ, մի պտղունց սեր, մի բույլ հանճարեղ միտք»
Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանը Հայաստանում առաջին թանգարաններից էր, որ 2014 թվականից միացավ «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառմանը: Նույն թվականից էլ սկիզբ դրվեց կակաոյի համտեսման ավանդույթին: Մեծանուն կոմպոզիտորը սիրում էր պատրաստել կակաո: Կակաոյի բաժակի վրա նշված է խորհրդանշական բաղադրատոմսը. «Մի քանի երաժշտական ակնթարթ, մի պտղունց սեր, մի բույլ հանճարեղ միտք»: «Կակաո՝ Սպենդիարյանի բաղադրատոմսով» արարողությունը դարձել է տուն-թանգարանի այցեքարտը՝ Թանգարանային գիշերվա շրջանակներում:
Հեղինակ՝ Սոնա Խաչատրյան