Անցնել բովանդակությանը

· Դասական

Վերաբացվեց Ա․ Սպենդիարյանի տուն-թանգարանի մշտական ցուցադրությունը

Վերաբացվեց Ա․ Սպենդիարյանի տուն-թանգարանի մշտական ցուցադրությունը
Հայ դասական սիմֆոնիկ երաժշտության հիմնադիր, կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 152-րդ տարեդարձին նվիրված կոմպոզիտորի տուն-թանգարանում վերաբացվեց մշտական ցուցադրությունը՝ նոր գեղարվեստական ձևավորմամբ։ Այսուհետ այցելուները հնարավորություն կունենան ունկնդրելու կոմպոզիտորի պատանեկան տարիների ջութակի ձայնը. Սպենդիարյանի «Վալս» ստեղծագործությունը հնչում է ջութակահար Կարեն Շահգալդյանի կատարմամբ։

Միջոցառմանը ներկա ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը ողջույնի և շնորհավորական խոսքում նշեց կատարված ճաշակով և գրավիչ աշխատանանքի և առհասարակ տուն-թանգարանի ակտիվ մշակութային գործունեության մասին։ Ցուցադրության հեղինակ «Քուադրում» ճարտարապետական արվեստանոցի հիմնադիր ճարտարապետ Արև Սամուելյանը տուն-թանգարանին նվիրեց իր պապիկի՝ մշակութային և հասարակական գործիչ Մարկ Պետրոսյանին Սպենդիարյանի դստեր, թանգարանի հիմնադիր Մարինա Սպենդիարովայի գրած երկու նամակ։ Միջոցառմանը ներկա էին տուն-թանգարանի գիտական խորհրդի անդամները, անվանի արվեստագետներ և մտավորականներ։

«Մեղեդի» լարային քառյակի կատարմամբ հնչեցին Սպենդիարյանի և հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները։