Անցնել բովանդակությանը

· Դասական

Աշխարհի ամենահին երգչախմբային փառատոնը վերադառնում է

Աշխարհի ամենահին երգչախմբային փառատոնը վերադառնում է
Երկու տարվա ընդմիջումից հետո աշխարհի ամենահին երգչախմբային փառատոնը՝ Clergy Support Trust Festival-ը, 367-րդ անգամ վերադառնում է Լոնդոնի Սուրբ Պողոսի եկեղեցի:  Միջոցառումը բաց է բոլորի համար և կմիավորի Մեծ Բրիտանիայի երեք լավագույն եկեղեցական երգչախմբերը: Փառատոնը եզակի  իրադարձություն է և հնարավորություն՝ շնորհակալություն հայտնելու հոգևորական ծառայությանը այս երկու տարիների մարտահրավերներին դիմակայելու համար։  

Համերգ-ծառայությունը տեղի կունենա 2022 թվականի մայիսի 24-ին: Ծառայությանը կմասնակցեն Լիվերպուլի տաճարի երգչախումբը՝  Սթիվեն Մենինգսի ղեկավարությամբ, Լոնդոնի Southwark Cathedral երգչախումբը՝ Յան Քիթլիի ղեկավարությամբ և  Սուրբ Պողոս եկեղեցու երգչախումբը՝ Էնդրյու Քարվուդի ղեկավարությամբ։ Միջոցառումը կավարտվի բոլոր երեք երգչախմբերի համատեղ ելույթով։  

Փառատոնը հիմնադրվել է 1655 թվականին՝ Լոնդոնում և նպատակ ուներ դրամահավաքի միջոցով օգնելու անապահով հոգևորականների ընտանիքներին։ Այսօր փառատոնի ողջ հասույթը ուղղվում է տարբեր բարեգործական ծրագրերի իրականացմանը։