«Պետյան և գայլը» սիմֆոնիկ հեքիաթը` ՀԱՖՆ-ի մատուցմամբ - Armenian National Music (anmmedia.am)
«Պետյան և գայլը» սիմֆոնիկ հեքիաթը` ՀԱՖՆ-ի մատուցմամբ

Հրապարակվել է՝ Մյս 30 2020, 19:34

Հեղինակ՝ ANM Media
Երեխաների պաշտպանության միջազգային օրը՝ հունիսի 1-ին, ժամը՝ 14։00-ին Առաջին ալիքի եթերում կհեռարձակվի Սերգեյ Պրոկոֆևի «Պետյան և գայլը» սիմֆոնիկ հեքիաթը: Այն կներկայացնի Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ Արամ Խաչատրյան համերգասրահից:

Հեքիաթասացի դերում հանդես կգա սիրված դերասան, ՀՀ ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանը: Ստեղծագործությունը կներկայացնեն ՀԱՖՆ երաժիշտներ Կարմեն Թոսունյանը (ջութակ), Նարեկ Ավագյանը (Ֆլեյտա), Հովհաննես Պապիկյանը (հոբոյ), Արսեն Գրիգորյանը (կլարնետ) Շմավոն Գրիգորյանը (ֆագոտ) Արթուր Հովհաննիսյանը (գալարափող) և Էդուարդ Հարությունյանը (հարվածային գործիքներ):