· Դասական
Ճապոնացի դաշնակահարն արժանացել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության մեդալի
Ճապոնիայում հայ երաժշտական մշակույթն ակտիվորեն տարածելու գործում մեծ ներդրում ունենալու համար Տոկիոյում Կոմիտասի անվան երաժշտական միության համահիմնադիր, դաշնակահար Տակահիրո Ակիբան պարգևատրվել է ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մեդալով: Ս.թ. հունվարի 17-ին Ճապոնիայում Հայաստանի դեսպան Արեգ Հովհաննիսյանը ՀՀ դեսպանությունում մեդալը հանձնել է Ակիբային: Հանդիպմանը քննարկվել են առաջիկայում իրագործվելիք ծրագրերը, մասնավորապես, Հայաստանի և Ճապոնիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ նախատեսվող միջոցառումները:
Իսկ մինչ այդ՝ մարտի 13-ին Տոկիոյում կկայանա Ակիբայի և ջութակահար Կեիկո Ուրուշիհարայի համերգը, որի շրջանակներում երաժիշտները կկատարեն նաև Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունները՝ կոմպոզիտորի 100-ամյակի կապակցությամբ: