Անցնել բովանդակությանը

· Դասական

Ռոբերտ Ամիրխանյանը պարգևատրվել է ԱՀ «Երախտագիտություն» մեդալով

Ռոբերտ Ամիրխանյանը պարգևատրվել է ԱՀ «Երախտագիտություն» մեդալով
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 28-ին հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախում մշակույթի զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր:

Նախագահը երաժշտարվեստի բնագավառում ունեցած մեծ ավանդի և ծննդյան 80-ամյակի առիթով Ռոբերտ Ամիրխանյանին պարգևատրել է Արցախի Հանրապետության «Երախտագիտություն» մեդալով։