· Դասական
Ռուբեն Ահարոնյանը հեռանում է Բորոդին քառյակից
Հանրահայտ ջութակահար Ռուբեն Ահարոնյանը հեռանում է Բորոդին քառյակից։ Ինչպես նշված է քառյակի կայքում՝ առաջին ջութակի հեռանալը պայմանավորված է նրա թոշակի անցնելով։ Ռուբեն Ահարոնյանը Բորոդին քառյակին միացել էր 1996 թվականին՝ մենակատարի և դիրիժորի հաջող կարիերայից հետո: «Ցանկանում ենք մեր երախտագիտությունը հայտնել հոյակապ մաեստրո Ռուբեն Ահարոնյանին՝ քառյակը քառորդ դար ղեկավարելու համար։ Դրանք անմոռանալի տարիներ են եղել, որի ընթացքում ելույթ ենք ունեցել աշխարհի լավագույն համերգասրահներում»: Հայ ջութակահարին փոխարինելու է ՌԴ վաստակավոր արտիստ Նիկոլայ Սաչենկոն։
Բորոդին քառյակը հիմնադրվել է 1945-ին Մոսկվայի կոնսերվատորիայի չորս ուսանողների ջանքերով: Սկզբում հանդես գալով Մոսկվայի ֆիլհարմոնիայի կվարտետի կարգավիճակով, անսամբլը 10 տարի անց կոչվեց Բորոդինի անունով և մինչ օրս հանդիսանում է կամերային երաժշտության ամենաերկարակյաց կոլեկտիվներից մեկը: Քառյակը իր գոյության 70 տարիների ընթացքում 6000-ից ավելի համերգներ է ունեցել նախկին ԽՍՀՄ-ի երկրներում, Եվրոպայի, Ասիայի, Ամերիկայի և Ավստրալիայի տասնյակ երկրներում: Համերգներին մասնակցել են մոտ մեկ միլիոն ունկնդիրներ: Տեղի են ունեցել հարյուրավոր ձայնագրություններ, որոնք արժանացել են ամենապատվավոր պարգևների: Կվարտետը ելույթներով հանդես է եկել հռչակավոր կոմպոզիտոր Դմիտրի Շոստակովիչի հետ: Բորոդինի անվան քառյակը 70 տարի ի վեր հեղինակություն է վայելում իր կատարողական բարձր մշակույթով և ընդարձակ երկացանկով: