· Դասական
«Սև այգի»․ ներկայացում համամարդկային արժեքների մասին
Օգոստոսի 24-29-ը Երևանում կանցկացվի Հայաստանում ժամանակակից պարի միջազգային ամառային փառատոնը՝ SUMMEET-ը, որն ըստ կազմակերպիչների՝ կարող է դառնալ ժամանակակից Հայաստանի այցեքարտերից մեկը։
Այն կբացվի Սանկտ-Պետերբուրգի Kannon Dance պարային տան «Սև այգի» ներկայացմամբ, բեմադրիչ՝ Վալերիա Կասպարովա։ Ինչպես մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Kannon Dance պարային տան տնօրեն, պրոդյուսեր Վադիմ Կասպարովը, ներկայացումը նվիրված է Արցախյան առաջին պատերազմին և հիմնված է դրա ականատես երեխաների մանկության հիշողությունների վրա։ «Ներկայացման աշխատանքները սկսվեցին 44-օրյա պատերազմի նախօրեին։ Սկզբում ցանկանում էինք դադարեցնել աշխատանքները, մտավախություն ունենալով, որ մեզ կմեղադրեն պոպուլիզմի մեջ, սակայն շարունակեցինք, որովհետև պատերազմը սարսափելի բան է և պետք է դրա մասին խոսել»,- նշեց պրոդյուսերը։ Նրա խոսքով՝ դուրստրը՝ Վալերիան, եկել է Հայաստան, մանրամասն ուսումնասիրել հայկական պարը Գագիկ Գինոսյանի մոտ։ «Սև այգում» օգտագործվել են օգտագործվել են հայկական և դասական պարի էլեմենտներ, ինչպես նաև հայկական երաժշտություն։ «Վալերիան այս ներկայացման միակ հայ պարողն է, մնացածներն ազգությամբ ռուս են։ Նա ամեն օր հետևում էր իրադարձություններին, շփվում Հայաստանում ապրող ընկերների հետ և ծանր ապրումներով գալիս էր փորձերի։ Վստահ եմ՝ ներկայացումը համամարդկային արժեքների մասին է, բայց Հայաստանում այն ավելի ճիշտ կընկալվի։ Այն ամբողջովին խորհրդանիշների վրա է հիմնված, որը հասկանալի է բոլորին։ Այստեղ կա ցավ, բայց չկա սպեկուլյացիա»։
Ներկայացումը նախատեսվում էր ներկայացնել նաև Ստեփանակերտում, սակայն տարբեր պատճառներով այն հետաձգվեց։ Կասպարովի խոսքով՝ «Սև այգին» կներկայացվի նաև Ռուսաստանում և նախատեսվում են նաև հյուրախաղեր։
«SUMMEET»-ի շրջանակներում կներկայացվեն ժամանակակից պարի գրեթե բոլոր ձևերը, կցուցադրվեն հայ և արտասահմանյան պարուսույցների բեմադրած ներկայացումներ և պերֆորմանսներ, կանցկացվեն մի շարք վարպետաց դասեր, դասախոսություններ, նախատեսված է նաև կինոպարի հատուկ ծրագիր։
Նախագիծն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և «Սարեր» մշակութային հասարակական կազմակերպության, Սանկտ Պետերբուրգի «Kannon Dance» պարային տան, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Օպերային ստուդիայի և «Balmanukyan Dance Project» ընկերության, ինչպես նաև Open Look ժամանակակից պարի միջազգային փառատոնի համատեղ ուժերով։
Փառատոնի շրջանակներում կայանալիք ներկայացումների տոմսերը հասանելի են wylling.com կայքէջում։
Լուսանկարը՝ Թինա Գևորգյանի / ԵՊԿ