· Դասական
Կոմիտասի անվան քառյակը հյուրախաղերով Իտալիայում է
Մեկնարկել են Կոմիտասի անվան ազգային քառյակի հյուրախաղերը Իտալիայում, որոնք կշարունակվեն մինչև մայիսի 8-ը։
Հատկանշական է, որ այս տարի լրանում է Կոմիտաս Վարդապետի 155-ամյակը և Կոմիտասի անվան ազգային քառյակի հիմնադրման 100-ամյակը:
Կոմիտասի անվան ազգային քառյակը մայիսի 1-ին ելույթ ունեցավ Պադովայի Ալտինատե մշակութային կենտրոնում, մայիսի 3-ին՝ Վենետիկի “Teatro Carlo Goldon” սրահում։ Հաջորդ համերգը կկայանա մայիսի 5-ին՝ Ս. Ղազար կղզու մայրավանքում։ Իսկ մայիսի 7-ին ՀԱԵ Արևմտյան Եվրոպայի հայրապետական պատվիրակության հրավերով Կոմիտասի անվան ազգային քառյակը ելույթ է ունենալու Միլանի հռչակավոր Santa Maria delle Grazie եկեղեցում։
Քառյակը կկատարի հայ և արևմտաեվրոպացի կոմպոզիտորների ստեղծագործություններ։