· Դասական
Նստատեղերի 10 տոկոս զբաղվածությամբ Վիգմոր Հոլլը կվերաբացվի սեպտեմբերին
Լոնդոնի Վիգմոր Հոլլը սեպտեմբերի 13-ից կրկին կբացվի հանդիսատեսի առջև: Այս մասին նշված է համերգասրահի պաշտոնական կայքում։
Յոթ շաբաթվա ընթացքում նախատեսվում է անցկացնել 80 համերգ, որը կշարունակվի մինչև նոյեմբերի 1-ը։ Համերգաշարը կբացվի գերմանացի բարիտոն Քրիստիան Գերհերի և դաշնակահար Ժերոլդ Հյուբերի ելույթով։ միջոցառումների ընթացքում ելույթ կունենան դաշնակահար Անդրաս Շիֆը, ջութակահար Յուլիա Ֆիշերը, «Նեշ» անսամբլը և այլոք։
Միջոցառումներից առնվազն 60-ը բաց կլինի երաժշտասեր հանրության համար, սակայն Covid-19-ի համավարակի կանխարգելման նպատակով ներկաների թիվը մեկ համերգի ընթացքում կսահմանափակվի 56-ով (դահլիճի 10 տոկոսը), իսկ համերգները կտևեն 60-90 րոպե՝ առանց ընդմիջման: Նախապես կստուգվեն այցելուների ջերմաստիճանը, ձեռքի ախտահանիչ միջոցներով և տպագիր ծրագրեր չեն լինի:
Բոլոր համերգները ուղիղ եթերով կցուցադրվեն Վիգմոր Հոլլի կայքում: