Դեկտեմբերի 13-ին Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության «Շնորհալի» երգչախումբը Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. կաթողիկոսի հովանավորությամբ, Լիբանանի Բուրջ Համուդի Սրբոց Վարդանանց եկեղեցում նշել է Կոմիտաս Վարդապետի ծննդյան 150-ամյակը, հայտնում է Կաթողիկոսության մամուլի ծառայությունը: Ղեկավարությամբ Հոգշ. Տ. Զավեն Վրդ. Նաճարյանի, ավելի քան 50 անդամներից բաղկացած երգչախումբը և ուղեկցող նվագախումբը երաժտասերների դատին հանձնեց Կոմիտաս Վարդապետի հոգևոր և աշխարհիկ հարուստ ժառանգությունը: Երգչախմբի ելույթը եզրափակվել է «Կիլիկիա» երգով, որից հետո Առաջնորդարանի «Երջօ Սամուէլեան - Եռագոյն» սրահում կազմակերպվել է ընդունելություն: Լուսանկարը՝ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության