Անցնել բովանդակությանը

· Դասական

Երևանում նշվել է Ղազարոս Սարյանի 100-ամյա հոբելյանը

Երևանում նշվել է Ղազարոս Սարյանի 100-ամյա հոբելյանը
Ապրիլի 9-ին Երևանի Կոմիտասի անվան պտական կոնսերվատորիայի, Արամ Խաչատրյանի և Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանների միացյալ նախաձեռնությամբ նշվեց կոմպոզիտոր Ղազարոս Սարյանի 100-ամյա հոբելյանը։ Այս մասին հայտնում է ԵՊԿ հասարակայնության հետ կապերի բաժինը։

Կոմպոզիտորին նվիրված համերգային երեկոյի ընթացքում հնչեցին նրա կամերային-գործիքային ստեղծագործությունները: Ծրագրի նախաձեռնող և գեղարվեստական ղեկավար՝ ՀՀ վաստակավոր արտիստ Արամ Թալալյան։ 

Լուսանկարը՝ ԵՊԿ/Թինա Գևորգյանի
Երևանում նշվել է Ղազարոս Սարյանի 100-ամյա հոբելյանը · Armenian National Music