· Ժողովրդական
«Ակունք» ազգագրական համույթի համերգը` վաղը
Հոկտեմբերի 26-ին, ժամը 19։00 «Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի կունենա Մարո Մուրադյանի անվան «Ակունք» ազգագրական համույթի համերգը։ Համույթի գեղարվեստական ղեկավարն է Արթուր Շահնազարյանը։
Միջոցառման տոմսերը կարելի է ձեռք բերել https://wylling.com կայքում հետևյալ հղումով՝ https://bit.ly/2ZWgFx2։
Համերգային ծրագրում հայկական ազգագրական երաժշտություն է, երգն ու պարը։ Նշենք, որ Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի «Ակունք» ազգագրական համույթը մի քանի տասնյակ տարիներ հավուր պատշաճի Հայաստանում և աշխարհի տարբեր բեմահարթակներում ներկայացնում է հայ ազգային արվեստը: Համույթը որպես սկզբունք դավանում է հայ ազգային երաժշտական ու ծիսական, մշակութային արժեքավոր սովորույթների ու ավանդույթների պահպանումը և փոխանցումը սերնդեսերունդ։ Այսօր էլ համույթը ակտիվ գործունեություն է ծավալում և հավատարիմ է իր առաքելությանը։