· Դասական
Վաչե Շարաֆյանի «Հայկական Ոդիսական» սյուիտի համաշխարհային պրեմիերան Վաշինգթոնում
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության հովանու ներքո փետրվարի 29-ից մարտի 14-ը Վաշինգտոնում անցկացվելու է «Հայկական Ոդիսականը․ նռան գույները» խորագրով փառատոնը։ Փառատոնի շրջանակներում կկազմակերպվեն ֆիլմերի ցուցադրություններ և համերգներ։ Փառատոնի գլխավոր միջոցառումը տեղի կունենա մարտի 4-ին ժամը 19։30-ին՝ Վաշինգտոնի Մայր տաճարում։
Համերգին ելույթ կունենան դուդուկահարներ Ջիվան Գասպարյանը և Ջիվան Գասպարյան կրտսերը։ PostClassical Ensemble-ը Անխել Հիլ-Օրդոնեսի ղեկավարությամբ կկատարի կոմպոզիտոր Վաչե Շարաֆյանի «Հայկական Ոդիսական» սյուիտը՝ գրված հատուկ այս միջոցառման համար և նույն հեղինակի Թավջութակի երկրորդ կոնցերտը (մենակատար՝ Նարեկ Հախնազարյան)։ Համերգին կմասնակցի նաև «Զուլալ» համույթը։
Համերգը կուղեկցվի սիրիահայ նկարիչ Գևորգ Մուրադի մուլտիմեդիա նկարազարդումներով, հայտնում է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության հանրային կապերի բաժինը։