Կոմպոզիտոր Անուշավան Տեր-Ղևոնդյանի հուշերը Ալեքսանդր Սպենդիարյանի մասին․ «Սպենդիարյանին բոլորը սիրում և հարգում էին ոչ միայն իբրև սքանչելի երաժշտի և մեծ կոմպոզիտորի, այլև իբրև վերին աստիճանի զգայուն, սրտացավ մարդու: Մի անգամ համերգի աֆիշում նրա ազգանունը տպագրել էին ավելի մանր տառերով, քան մյուսներինը: Դա տեղի էր ունեցել տպարանի մեղքով: Եվ երբ դրա մասին հայտնեցին Սպենդիարյանին և համերգի մի քանի մասնակիցներ անհրաժեշտ գտան ներողություն խնդրել նրանից, կոմպոզիտորը չթողեց, որ նրանք իրենց խոսքն ավարտեն և ասաց. «Ի՞նչ նշանակություն պիտի ունենա մեզ համար, թե ինչպիսի տառերով են թերթերում կամ աֆիշներում տպագրվում մեր ազգանունները: Կարևորն այդ չէ: Ժողովուրդը մարդու գործերով պիտի գնահատի նրա արժանիքները»: Մեջբերումը` «Ժամանակակիցները Սպենդիարյանի մասին» գրքից, կազմող` Ա. Թադևոսյան, Երևան, 1960 Նյութը տրամադրել է Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանը