· Դասական
Սևան Ղարիբյանն արժանացել է Իսպանիայի թագուհու դիպլոմի
Կոմպոզիտոր, Իսպանիայի թագուհի Սոֆիայի անվան բարձրագույն երաժշտական դպրոցի ուսանող Սևան Ղարիբյանը ս․թ․ հունիսի 22-ին հանդիսավոր արարողության ընթացքում թագուհի Սոֆիայի կողմից արժանացել է «Լավագույն ուսանող» դիպլոմի։ Ինչպես հայտնում է Իսպանիայում ՀՀ դեսպանությունը, Սևան Ղարիբյանը Ալբենիս հիմնադրամի կրթաթոշակառու է և բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր։
Հիշեցնենք, որ Սևան Ղարիբյանը 2020 թ․ դարձել է Աթենքում անցկացվող հեղինակավոր «Ժամանակակից դաշնամուրը» միջազգային կոմպոզիտորական մրցույթի մրցանակակիր՝ իր «Երեք փերիներ» ստեղծագործությամբ։
Հիշեցնենք, որ Սևան Ղարիբյանը 2020 թ․ դարձել է Աթենքում անցկացվող հեղինակավոր «Ժամանակակից դաշնամուրը» միջազգային կոմպոզիտորական մրցույթի մրցանակակիր՝ իր «Երեք փերիներ» ստեղծագործությամբ։