· Ժողովրդական
ԿԳՄՍ նախարարի շնորհավորական խոսքը՝ Գևորգ Դաբաղյանի հոբելյանի կապակցությամբ
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական խոսքը՝ Գևորգ Դաբաղյանի ծննդյան 60-ամյակի կապակցությամբ:
«Սիրելի՛ Գևորգ Դաբաղյան,
Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 60-ամյակի առթիվ:
Ձեր արվեստը` դուդուկի կախարդական հնչյուններով, դարձել է մեր ազգային մշակույթի անբաժանելի մասը և առանձնահատուկ տեղ է զբաղեցնում մեր ժողովրդի սրտում։
Դուք հայկական ազգային երաժշտության ավանդույթների լավագույն կրողն եք և մշտապես ներկայացնում եք մեր հոգևոր և երաժշտական ժառանգությունը՝ արժանապատվորեն հանրահռչակելով այն ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում:
Թող Ձեր արվեստը շարունակի ապրել և փոխանցել մեր մշակութային հարուստ ժառանգությունը եկող սերունդներին։
Մաղթում եմ Ձեզ երկար տարիների ստեղծագործական բեղմնավոր գործունեություն, անդադար ոգեշնչում, որպեսզի շարունակեք հարստացնել մեր մշակութային կյանքը ձեր տաղանդով։
Շնորհակալություն ձեր նվիրվածության և անմնացորդ սիրո համար երաժշտության և մշակույթի հանդեպ»։