Հայաստանը ևս մեկ Ազգային հերոս ունի - Armenian National Music (anmmedia.am)
Հայաստանը ևս մեկ Ազգային հերոս ունի

Հրապարակվել է՝ Հկտ 22 2020, 12:22

Հեղինակ՝ ANM Media
Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.

Հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում մատուցած բացառիկ ծառայությունների, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած անձնվիրության և արիության համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության թիվ N զորամասի հրամանատար, գնդապետ Գարեգին Սամվելի Պողոսյանը պարգևատրվել է Հայրենիքի շքանշանով: