· Նորություններ
Mezzo TV-ին կցուցադրի Ռուդոլֆ Խառատյանի «Զույգ արեգակներ» ներկայացումը
Ռուդոլֆ Խառատյանի «Զույգ արեգակներ» բալետային ներկայացումը ցուցադրվելու է հանրահայտ Mezzo TV-ի եթերում։ Ինչպես հայտնում է «Բալետ 2021»-ը, այդ հեռուստաընկերության եթերով առաջին անգամ կներկայացվի հայկական մշակութային ժառանգությունը։ Ցուցադրությունը կկայանա օգոստոսի 24-ին, երևանյան ժամանակով ժամը 00:20-ին։
«Զույգ արեգակներ» ժամանակակից բալետում ներկայացվում է ժամանակային սահմաններ չունեցող հայկական մշակույթի էությունը , որը հայկական բալետը բերում է 21-րդ դար և հաստատում Հայաստանի և հայ ազգի տեղը այսօրվա գեղարվեստական և մշակութային զարգացումների մեջ:
«Զույգ արեգակներ» բալետը ներկայացվել է «Բալետ 2021»-ի և Ա․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի կողմից` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառումների շրջանակներում։ Բեմադրության և լիբրետոյի հեղինակը Ռուդոլֆ Խառատյանն է, հնչում է 4-ից 21-րդ դարի հայկական երաժշտություն / Մեսրոպ Մաշտոց, Գրիգոր Նարեկացի, Ալան Հովհաննես, Ավետ Տերտերյան և այլք/։ Բալետի պրեմիերան կայացել է 2015-ի մայիսի 27-ին ՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի պետական հանձնաժողովի ու Հրայր և Աննա Հովնանյանների հիմնադրամի աջակցությամբ։
Լուսանկարը՝ «Բալետ 2021»-ի ֆեյսբուքյան էջից