Անցնել բովանդակությանը

· Դասական

Ակսել Դավեյանը ճանաչվել է Ելենա Օբրազցովայի անվան միջազգային մրցույթի հաղթող

Ակսել Դավեյանը ճանաչվել է Ելենա Օբրազցովայի անվան միջազգային մրցույթի հաղթող
Սանկտ Պետերբուրգում ավարտվել է անվանի օպերային երգչուհի Ելենա Օբրազցովայի անվան օպերային երգիչների միջազգային մրցույթը։ Ժյուրիի որոշմամբ՝ առաջին մրցանակի է արժանացել Հայաստանը ներկայացնող բարիտոն Ակսել Դավեյանը։ Նրան է շնորհվել նաև Ռադիո Օրփեոսի ստեղծագործական մրցանակը։ Մրցույթն անցկացվել է հուլիսի 12-15ը՝ Ելենա Օբրազցովայի անվան մշակույթի կենտրոնում։ 

14-րդ մրջազգային մրցույթի ժյուրիի կազմում են Ռուսաստանից, Բելառուսից, Ուզբեկստանից, Իտալիայից և Շվեյցարիայից ժամանած օպերային գործիչներ, այդ թվում՝ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Մակվալա Կասրաշվիլին, ՌԴ և Հյուսիսային Օսեթիայի ժողովրդական արտիստ Լարիսա Գերգիևան և այլք։