Նոյեմբերի 29-ին Մյունխենի Բոլոր սրբերի եկեղեցում տեղի կունենա համերգ՝ նվիրված Կոմիտաս Վարդապետի 150-րդ հոբելյանին: Այս մասին հայտնում է musikerlebnis-ը: Այն կազմակերպվել է "Europamusicale Stiftung"-ի և գլխավոր կազմակերպիչ Արմինե Բաբայանի կողմից։ «Հայաստանի ձայներ» խորագիրը կրող համերգին կմասնակցեն «Հովեր» պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և խմբավար Սոնա Հովհաննիսյան) և անվանի թավջութակահար Միքայել Հախնազարյանը: Ծրագրում կհնչեն Կոմիտասի, Ս. Մեսրոպ Մաշտոցի, Գաբրիել Ֆորեյի, Անտոն Բրուքների և այլ հեղինակների ստեղծագործություններ: Միջոցառման շրջանակներում առաջին անգամ կհնչի կոմպոզիտոր Հակոբ Մազլումյանի ստեղծագործությունը՝ գրված թավջութակի և երգչախմբի համար: Համերգը կկայանա Բավարիայի և Հայաստանի Հանրապետության միջև մշակութային փոխանակման շրջանակներում: Հաջորդ տարի Բավարիայից Երևան կժամանեն գերմանացի երաժիշտներ, ովքեր ելույթ կունենան Լ․Վ․ Բեթհովենի ծննդյան 250-ամյա հոբելյանի կապակցությամբ։