· Դասական
Կոմիտասի խմբերգերը
Կոմիտասի խմբերգերի թվում են հոգևոր, ժողովրդական երգերի մշակումները և ինքնուրույն ստեղծագործությունները: Կոմիտասը մշակել է հոգևոր երգեր, որոնք վերաբերում են եկեղեցական օրացույցի տարբեր օրերի, տոների, սրբերի, ինչպես օրինակ, «Ջրօրհնեաց երգերը», «Ոտնլուայի երգերը» և այլն: Առանձին հոգևոր երգերի թվում են նաև Պատարագի տարբեր հատվածներ, ինչպիսիք են` «Հայր մէր», «Ամէն: Հայր սուրբ» և այլն:
Արական երգչախմբի համար գրված «Պատարագը» Կոմիտասից պահպանված միակ մեծակտավ ստեղծագործությունն է: Պատարագի` հայոց եկեղեցու կարևորագույն արարողակարգի մեղեդիները Կոմիտասը մշակել է իր գործունեության տարբեր տարիներին, տարբեր առիթներով, կատարողական տարբեր կազմերի համար: Ավանդական մեղեդիները նա հիմնականում քաղել է Պատարագի երգեցողությունների` Ն. Թաշճյանի կողմից կատարված գրառումներից` հրատարակված 1874 և 1878 թթ.-ին, ինչպես նաև կիրառել է բանավոր պահպանված մեղեդիներ: Պատարագի մեղեդիների մշակումներից մի քանիսը պահպանվել են հատվածաբար` ընդամենը մի քանի համարով: Հատկանշական է Նոր Ջուղայի կամ Հնդկահայոց Պատարագի մեղեդիների մշակումը` կատարված 1910-ականներին: Գոյություն ունի Պատարագի երգեցողությունների գերմաներեն թարգմանությամբ մշակում` գրված Բեռլինում: Վերջին մշակումը` արական երգչախմբի համար, իրականացվել է 1914 թ.-ին: Պատարագի երգեցողությունների մշակումները Կոմիտասը հաճախ նկատի է ունեցել որպես համերգային գործեր: Ներկայում ևս Կոմիտասի 1914 թ.-ի «Պատարագը» հնչում է թե՛ համերգասրահներում, թե՛ եկեղեցական արարողակարգի ընթացքում:
Նյութը տրամադրել է Կոմիտասի թանգարան-ինստիտուտը