· Դասական
Հայ դիրիժորը Musical America հանդեսի Տարվա 30 պրոֆեսիոնալների ցանկում է
Musical America ամսագիրը հայտարարել է ԱՄՆ-ի 30 ամենաազդեցիկ մարդկանց անունները։ «Տարվա 30 պրոֆեսոնալները․ շարժողները, թափահարողները և ստեղծագործողները» հատուկ համարում ընդգրկված անձանց շարքում է նաև հայ դիրիժոր, ֆլեյտահար Տիգրան Առաքելյանը։
«Այս անուններից շատերը ձեզ անծանոթ կլինեն, բայց նրանք, անշուշտ, արժանի են գովասանքի: Երաժշտական Ամերիկայի լավագույն 30 պրոֆեսիոնալների այս տարվա ցանկը ներառում է ձեռներեցների, ստեղծագործ ուղեղների անուններ, որոնք պահպանում են արվեստի «առողջությունը» և դրա կենսական արժեքը այսօրվա և գալիք սերունդների համար: Նրանք բացում են համայնքային երաժշտական դպրոցներ, գումար են հավաքում արտասավոր տարածքներում օպերային նախագծերի համար՝ գրավելով նոր հանդիսատես, երաժշտություն ստեղծում տարածաշրջանային սիմֆոնիկ նվագախմբերի համար, պատվիրում և ձայնագրում ստեղծագործություններ և հասույթը նվիրաբերում են բնապահպանական խմբերին»,-նշում է ամսագրի խմբագիր Սյուզան Էլիոթը։
Տիգրան Առաքելյանը, 11 տարեկանում իր ընտանիքի հետ Հայաստանից տեղափոխվել է Միացյալ Նահանգներ: Նա ծնվել է շնչառական խնդիրներով և ծնողները՝ լինելով երաժիշտներ, կարծում էին, որ փողային գործիք նվագելը կօգնի տղային, և նրան տարան ֆլեյտայի դասարան։
«Շատերը Սիեթլ նահանգում չեն պատկերացնում դասական երաժշտությունն առանց Առաքելյանի: Առաքելյանը ղեկավարել է բազմաթիվ տարածաշրջանային նվագախմբեր Վաշինգտոնում և Կալիֆորնիայում։ Նա 2014, 2017 և 2019 թվականներին երեք հյուրախաղերի է մասնակցել Հարավային Կորեայի «Federal Way Youth Symphony Orchestra»-ի հետ և հայտնի է իր բոլոր նախագծերը անսովոր վայրերերում իրականացնելով․ բարեր, սրճարաններ, նույնիսկ՝ անօթևանների ապաստաններ:
Այսօր Առաքելյանն իր ողջ էներգիան նվիրում է Music Works Northwest-ին, համայնքային երաժշտական դպրոցին Բելլվյուում (Վաշինգտոն), որը դասեր, երաժշտական թերապիա և ամառային ծրագրեր է իրականացնում»,- նշում է վերլուծաբան Հաննա Էդգարը։