Անցնել բովանդակությանը

· Ժողովրդական

Ֆոլկ-մոդեռն նվագախմբի համերգը՝ մարտի 19-ին

Ֆոլկ-մոդեռն նվագախմբի համերգը՝ մարտի 19-ին
Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի Ֆոլկ-մոդեռն նվագախումբը մարտի 19-ին, ժամը 19:00-ին Առնո Բաբաջանյան համերգասրահում կներկայանա «Խոսում են նվագարանները» խորագրով համերգով: Համերգին նվագախումբը (գեղարվեստական ղեկավար, ՀՀ վաստակավոր արտիստ՝ Լևոն Թևանյան) դիրիժոր՝ Ալեքսան Հարությունյանի ղեկավարությամբ կներկայացնի Կոմիտասի, Գեորգի Գյուրջիևի, Լևոն Թևանյանի գործերը, ինչպես նաև ժողովրդական ստեղծագործություններ: 

Ֆոլկ-մոդեռնի գլխավոր առավելություններից է բազմազան և յուրահատուկ նվագացանկը, որում ներառված են ոչ միայն մեր սիրելի և ճանաչված ժողովրդական երգերի նորովի մշակումները, այլև` հեղինակային բազում ստեղծագործություններ: Խմբի համար ստեղծագործել են Ռուբեն Ալթունյանը, Լևոն Թևանյանը, Ալեքսան Հարությունյանը և այլք: