· Ժողովրդական
«Ակունք»-ը 45 տարեկան է
«Ակունք» ազգագրական համույթը դեկտեմբերի
8-ին Արամ Խաչատրյան համերգասրահում հոբելյանական համերգով կտոնի իր հիմնադրման 45
ամյակը, որն իրականացնում է Արսեն Գրիգորյանը, ում ևս բախտ է վիճակվել լինել ակունքի անդամ։
««Ակունք» ազգագրական համույթը 45 տարի պատշաճ կերպով՝ անաղարտ ներկայացնում է հայ ավանդական երգերն ու պարերը՝ որպես սկզբունք ունենալով հայ ազգային երաժշտական ու ծիսական, մշակութային արժեքավոր սովորույթների ու ավանդույթների պահպանումը»,- ասում է Արսեն Գրիգորյանը և հավելում, որ ջանք չեն խնայել հոբելյանական երեկոն հիշարժան դարձնելու համար, որի ընթացքում կցուցադրվի համույթի 45-ամյա պատմությունը, ինչպես նաև կմասնակցեն Հայաստանի ավանդական երգի-պարի բազմաթիվ խմբեր, անվանի մշակութային գործիչներ։
«Հոբելյանական համերգը ևս մեկ առիթ է մասնակիցը դառնալու նրանց կատարած անձնվեր աշխատանքին և մեր հարգանքի տուրքը մատուցելու Հայրիկ Մուրադյանին և նրա դուստր Մարո Մուրադյանին, ինչպես նաև մեր մյուս երախտավորներին՝ Սարգիս Բաղդասարյանին, Հարություն Փանոսյանին, Սարգիս Ալավերդյանին, Արթուր Շահնազարյանին, որոնց նվիրական աշխատանքի շնորհիվ այսօր էլ շարունակվում է մեր ազգային ավանդական մշակույթի հաղթական երթը դեպի հավերժություն», - ասում է Արսեն Գրիգորյանը։
«Ակունք» ազգագրական համույթը 1976 թ. ստեղծել է ազգագրագետ, բանահավաք Մարո Մուրադյանը, և այնպիսի ժամանակներում, երբ խորհրդային տարիներին արգելված էր ազգային մշակույթի ցանկացած դրսևորում։ «Ակունք» համույթը և ավանդական, ազգագրական մշակույթի պահպանման ու տարածման շարժումը, որի հիմքում կանգնած էր հայ երգի հայրիկ Հայրիկ Մուրադյանը, ազգային զարթոնքի պտուղներից մեկն էր, որից սնվեցին և այսօր էլ շարունակում են սնվել բազմաթիվ սերունդներ։ Այս տարիների ընթացքում «Ակունք» ազգագրական համույթը ծառայել է հայ ավանդական մշակույթին, ներկայացրել ամբողջական՝ Արևմտյան և Արևելյան Հայաստանի տարբեր ազգագրական գոտիների երգեր, պարեր և երաժշտական նմուշներ՝ աշխատանքային, հարսանեկան, քնարական, հայրենասիրական ու հոգևոր երգեր։ 1981 թ. Ստեփան Պողոսյանի շնորհիվ «Ակունք» համույթը պաշտոնապես գրանցվում է որպես Ազգային ռադիոյի և հեռուստատեսության պետական համույթ։ «Ակունք» ազգագրական համույթն իր մեծ ներդրումն է ունեցել նաև հայկական մշակույթի տարածման գործում ոչ միայն Հայաստանում, այլև արտերկրում (Էստոնիա, Գերմանիա, Ալմաթի, Կիև, Մոսկվա, Ռոստով, ԱՄՆ և Կանադա, Վրաստան, Իտալիա, Սիցիլիա, Թուրքմենստան, Հնդկաստան, Բելգիա, Գերմանիա, Սիրիա, Եգիպտոս և այլուր): Այսօր էլ համույթը հավատարիմ է իր առաքելությանը։