Անցնել բովանդակությանը

· Նորություններ

COVID-19․ մշակութային հաստատությունները որպես սթրեսի հաղթահարման տարածք

COVID-19․ մշակութային հաստատությունները որպես սթրեսի հաղթահարման տարածք
COVID-19 համավարակով պայմանավորված իրավիճակը ստիպել է վերանայել գործունեության ավանդական ձևերը՝ կյանքի բազմաթիվ բնագավառներում:

 Ինչպես հայտնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը, ներկա պայմաններում հանրության առաջ վերաբացվելու պատրաստակամությունն ու պատասխանատվությունը գիտակցում են մշակութային բոլոր հաստատությունները: Այս համատեքստում,  նախարարության ենթակայությամբ գործող գրադարանների, թանգարանների ղեկավարների, մասնագիտական շրջանակների և գործընկեր կառույցների հետ քննարկել են մի շարք հարցեր՝ առաջիկա քայլերի և գործունեության նոր քաղաքականության վերաբերյալ:

Հաշվի առնելով հանրային կյանքում մշակութային կյանքի երկարաժամկետ դադարի սոցիալ-հոգեբանական և տնտեսական հետևանքները՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը պարետատուն է ներկայացրել գրադարանների և թանգարանների վերաբացման մոդելային լուծումներ՝ մշակութային հաստատությունները դիտարկելով որպես սթրեսի հաղթահարման և հանրային առողջության կաննոնների պահպանման օրինակելի տարածք:

Լուսանկարը՝ Կոմիտասի թանգարան-ինստիտուտի Ֆեյսբուքից