· Դասական
Ջութակահար Դիանա Ադամյանը և դաշնակահար Աստղիկ Ղուկասյանը՝ կրկին մեկ բեմում
Բազմաթիվ մրցույթների դափնեկիրներ ջութակահար Դիանա Ադամյանը և դաշնակահար Աստղիկ Ղուկասյանը հանդես կգան Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ։ Համերգը կկայանա հուլիսի 21-ին, ժամը 19:00 Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը։ Նվագախումբը կղեկավարի ՀՊԿՆ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանը։
Ծրագրում՝ Վ.Ա. Մոցարտ - Դաշնամուրի թիվ 20 և Ֆ. Մենդելսոնի - Ջութակի կոնցերտներն են։
Միջոցառումը տեղի է ունենում Բեռլինի Debut in Deutschlandfunk Kultur համերգին ընդառաջ:
Երևանյան համերգը տեղի է ունենում Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանության աջակցությամբ: Նույն կոնցերտով Դիանա Ադամյանը ելույթ է ունենալու նաև Գերմանիայում: