Անցնել բովանդակությանը

· Նորություններ

Հայ արտիստները մասնակցել են Օմանում կայացած ռազմական երաժշտության փառատոնին

Հայ արտիստները մասնակցել են Օմանում կայացած ռազմական երաժշտության փառատոնին

ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության գվարդիայի փողային նվագախումբը և ՀՀ զինված ուժերի երգի և պարի անսամբլի «Սարդարապատ» պարախումբը մասնակցել են «Ռազմական երաժշտություն. Օման և աշխարհ» միջազգային հեղինակավոր փառատոնին, որը տեղի է ունեցել Մասկատի թագավորական օպերայի դահլիճում։

Փառատոնային ելույթների ավարտից հետո հայ արտիստների հետ հանդիպել է Օմանի Սուլթանությունում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանը։ Դիվանագիտական առաքելության ղեկավարը շնորհակալություն է հայտնել նվագախմբի ու պարախմբի անդամներին վառ կատարումների, ինչպես նաև Հայաստանի մշակույթն ու երաժշտական ավանդույթները պատշաճ կերպով ներկայացնելու համար։

Մինչ համերգային ծրագիրը դեսպանությունը հյուրընկալել էր նվագախմբի երաժիշտներին և պարախմբի անդամներին, որոնք առանձին հանդիպման ընթացքում ևս ներկայացրել էին ազգային երաժշտարվեստն ու ավանդական պարերը։

Աղբյուր՝ Հայաստանի Հանրային Ռադիո