Անցնել բովանդակությանը

· Ջազ

Տիգրան Համասյանն արժանացել է Deutscher Jazzpreis-ի երկու մրցանակի

Տիգրան Համասյանն արժանացել է Deutscher Jazzpreis-ի երկու մրցանակի
Աշխարհահռչակ ջազ դաշնակահար Տիգրան Համասյանն արժանացել է գերմանական ջազ մրցանակի՝ Deutscher Jazzpreis-ի: Այն կազմակերպում է Գերմանիայի կառավարության մշակույթի և լրատվության հարցերով հանձնակատարը: 

Հայ դաշնակահարը հաղթել է «Դաշնամուր / Ստեղնաշարային գործիքներ» և «Լավագույն միջազգային արտիստ» անվանակարգում: Հաղթողները հայտնի են դարձել հունիսի 3-ին՝ ուղիղ հեռարձակմամբ մրցանակաբաշխության ժամանակ: Մրցանակը շնորհվել է իր վերջին՝ The Call Within ալբոմի համար։ 

Լուսանկարը՝ Տիգրան Համասյանի արխիվի