Անցնել բովանդակությանը

· Դասական

Հայ պատանի դաշնակահարները՝ միջազգային մրցույթի մրցանակակիրներ

Հայ պատանի դաշնակահարները՝ միջազգային մրցույթի մրցանակակիրներ
Հայ պատանի դաշնակահարներ Նարե Սարգսյանը և Լիանա Սիմոնյանը Միլանում անցկացվող Piano Talents միջազգային մրցույթում զբաղեցրել են մրցանակային տեղեր։ Համավարակով պայմանավորված՝ մրցույթն անցկացվել է առցանց ձևաչափով։

Լիանա Սիմոնյանը A խմբում (6-7 տարեկաններ) նվաճել է երկրորդ մրցանակ, իսկ Նարե Սարգսյանը, որը մրցում էր  B խմբում՝ (8-9 տարեկաններ) նվաճել է երրորդ մրցանակ։ 

Նշենք, որ պատանի դաշնակահարուհիները սովորում են Պ․ Չայկովսկու անվան երաժշտական միջնակարգ մասնագիտական դպրոցում՝ Նունե Ասատրյանի դասարանում։